Համառօտ Հայկազեան քերականութիւն / Ի լոյս ընծայեալ աշխատասիրութեամբ Խաչատուր քահանայի Տէր-Յօհանեանց Շամշատինեցւոյ.
Նյութի տեսակ։ ՏեքստԼեզու: Հայերեն Հրատարակման մանրամասներ։ Շուշի : Տպարան Արքեպիսկոպոսին Բաղտասարայ, 1839.Նկարագրություն։ 10 չհամարակալված, 226 էջ ; 20 սմԽորագրեր։Նյութի տեսակ | Ընթացիկ գրադարան | Հավաքածու | Դարակային համար | Վիճակ | Նշումներ | Վերադարձի ամսաթիվ | Շտրիխ կոդ | |
---|---|---|---|---|---|---|---|---|
Book | Mashtots Institute of Ancient Manuscripts, Matenadaran | General | 8840 (Դիտման դարակ(Բացվում է ներքևում)) | Հասանելի | MAL008659 | |||
Book | National Library of Armenia | Հայերեն հնատիպ գրականության հավաքածու | Ա. հ. / 3493 (Դիտման դարակ(Բացվում է ներքևում)) | Հասանելի | One Hour Loan | NL1412296 |
Շարվածքը՝ 9,5x16,3 սմ :
Համառոտություն է Մ. Չամչյանի քերականության: Այդ առթիվ կազմողը Ղարաբաղի թեմի առաջնորդ Բաղդասար մետրոպոլիտ Հասան-Ջալալյանին հղած ուղերձում գրում է. «Ահաւասիկ ըստ հրամանի Բարձու Սրբազնութեան Ձերոյ՝ որդիապարտ սիրով տուեալ զանձն իմ աշխատասիրութեան համառօտեցի ըստ չափու կարեաց՝ զպանծալի քերականութիւն գերիմաստ Միքայէլ արհիեպիսկոպոսին Կոստանդնուպօլսեցւոյ, ի դիւրընկալ վարժութիւն հայկազուն մանկանց՝ ընդ խնամակալ բազկօքդ տածելոց: Ոչինչ անտի զպիտանացու ուսանելիս կրճատմամբ իսպառ լքեալ անտեսեալ և ոչ զնորանոր ինչ օտար անծանօթ ներմուծեալ, այլ համաձայն նորին իսկ գրութեանն ընթացեալ զճանապարհ: Միայն զմանուածոյ ծանօթութիւնսն, որ ի նմին, համառօտիւք անցեալ պարզաբանեցի ի հեշտընկալութիւն մանկանց. և ըստ յանձնառութեան իմոյ՝ զանուանց, զբայից, զնշանակութիւնսն ռամկական ոճով առ իւրաքանչիւր կարգս տողեցի: Այլ միայն յօրինակաց և ի վկայութեանց սակս՝ առ ի զտեղիս համարոց տանցն և զանուանս գրոց, յորոց արտահանեալ եղեն բուն բանք նախնեաց նշանակել զՉամչեանն ի նպաստ գործոյս առեալ զքերականութիւն, որով զհամարս առ իւրաքանչիւր տունս գծագրեցի. և այնց տանց, որոց ոչ գտան համարքն յերկուսին կամ յայլս, առեալ զնմանօրինակ տունս յառձեռն պատրաստ գրոց նախնի հեղինակաց մերոց՝ զթերիս կանոնացն հանդերձ համարովքն տեղեացն լցուցի»:
Այս վերնագրի համար չկան մեկնաբանություններ։