Ադրբեջանական Հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգը /
Ա. Մարջանյան ; «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ.
- Երևան : «Նորավանք» ԳԿՀ, 2013.
- 330 էջ : աղյուսակներ ; 24 սմ.
Գրքում օգտագործված ողջ վիզուալ նյութը գտնվում է հանրային ազատ հասանելիության և օգտագործման տիրույթում: Գրքի թվային տարբերակը ներբեռնվել է՝ http://www.noravank.am կայքից:
Գրքում դիտարկվում են Ադրբեջանի սոցիալ-տնտեսական համակարգի որոշ տարրեր (նավթային ոլորտ, ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշներ, պետբյուջե, ռազմական ծախսեր): Քննվում են Ազերի-Չիրագ-Գյունեշլի դաշտից նավթի արդյունահանման ցուցանիշները, ոլորտի խնդիրները և հեռանկարները: Վեր են հանվում երկրի ռազմականացման տրամաբանությունը, հիմնական փուլերը և ցուցանիշները: Գրքում զետեղված են ծավալուն փաստագրական նյութ, վիճակագրական աղյուսակներ և այլն, բերվում են նյութը ներկայացնող բազմաթիվ գծապատկերներ և նկարներ: Առաջին անգամ ամբողջականորեն ներկայացված և օգտագործված են Ադրբեջանին առնչվող Wikileaks կայքի հաղորդագրությունները: