Հայ համայնքն ԱՄՆ-ում / ՀՀ սփյուռքի նախարարություն, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ; Հեղինակային խումբ՝ Կարեն Վերանյան, Հայկարամ Նահապետյան, Արեստակես Սիմավորյան, Տիգրան Ղանալանյան. - Երևան : «Նորավանք» ԳԿՀ, 2010. - 220 էջ : աղյուսակներ ; 21 սմ.

Գիրքը հրատարակվում է ՀՀ Սփյուռքի նախարարության դրամաշնորհով, «Նորավանք» ԳԿՀ փորձագիտական խորհրդի որոշման հիման վրա: Տողատակում՝ մատենագիտական ծանոթագրություններ:

Բովանդակություն՝ Միացյալ Նահանգների հայկական համայնքի գիտական ներուժը -- ԱՄՆ հայագիտական կենտրոնները -- Միացյալ Նահանգների հայ համայնքի լրատվամիջոցները և ԱՄՆ մամուլում աշխատող հայազգի լրագրողները -- Լոբբինգի ինստիտուտը Միացյալ Նահանգներում. լոբբիստական գործունեության իրավաքաղաքական հիմքերը -- ԱՄՆ հայկական լոբբին. առնչություններ ԱՄՆ այլ համայնքների լոբբիստական գործունեության հետ -- Հավելված 1. ԱՄՆ և Կանադայի հայ բողոքական համայնքները -- Հավելված 2. ԱՄՆ և Կանադայի հայ կաթոլիկ համայնքները -- Փաստաթուղթ 1. Statement on Signing the FREEDOM Support Act October 24, 1992 -- Փաստաթուղթ 2. H.R.942 -- Humanitarian Aid Corridor Act (Introduced in House - IH) -- Փաստաթուղթ 3. Text of H. Res. 252: Affirmation of the United States Record on the Armenian Genocide Resolution -- Փաստաթուղթ 4. Testimony by Van Krikorian, Counselor, Armenian Assembly of America, Inc. Subcommittee on State, Foreign Operations and Related Programs Committee on Appropriations, U.S. House of Representatives, March 25, 2009.

Աշխատությունում լուսաբանվում են ԱՄՆ հայության ներկայիս գիտական ներուժին, գիտակրթական ոլորտի զարգացման գործում հայ գիտնականների ու հայագիտական կենտրոնների ունեցած ներդրումներին առնչվող հարցեր։ Ներկայացվում է Միացյալ Նահանգներում լոբբինգի ինստիտուտի ձևավորման և հետագա զարգացման իրավաքաղաքական հիմքերի վերլուծությունը։ Ուշադրություն է դարձվում ԱՄՆ հայկական լոբբիստական խմբերի ու կազմակերպությունների գործունեությանը, ԱՄՆ որոշումների կայացման գործընթացի վրա հայկական լոբբինգի ազդեցությանը վերաբերող խնդիրներին։ Համեմատականներ են անցկացվում երկրում գործող հայկական և այլ էթնիկ լոբբիստական խմբերի (թուրք-ադրբեջանական, հունական, հրեական) գործունեությունների միջև։ Գիրքը նախատեսված է վերլուծական հանրության և ընթերցողների լայն շրջանակների համար։


Տեքստը՝ հայերեն, վերջում փաստաթղթեր՝ անգլերեն:

9789939825069


Հայեր--ԱՄՆ