Բայադյան, Հրաչյա

Ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների տարածումը և զարգացումը Հայաստանում / Հ. Բայադյան ; «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ. - Երևան : «Նորավանք» ԳԿՀ, 2005. - 104 էջ ; 21 սմ.

Գրքի թվային տարբերակը ներբեռնվել է http://www.noravank.am/ կայքից։

Աշխատությունում համակողմանի վերլուծվել են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ընթացիկ իրավիճակը և դրանց զարգացման հեռանկարները Հայաստանում։ Համաձայն հեղինակի դիտարկումների, սկսած 2001թ.՝ հանրապետությունում ՏՀՏ դաշտում տեղի է ունենում վերակողմնորոշում ԱՊՀ շրջանակներից դեպի եվրոպական համագործակցության ասպարեզ։ Միևնույն ժամանակ, միջազգային կազմակերպությունների ազդեցության աճը ՏՀՏ-ին վերաբերող խնդիրներում վկայում է նաև այն մասին, որ տեղական կողմի մասնակցությունն առայժմ կրավորական բնույթ է կրում, ինչն, իր հերթին, նվազեցնում է իրականացվող ծրագրերի արդյունավետությունը։ Այսինքն՝ Հայաստանի համար ՏՀՏ զարգացման հեռանկարը պետք է տեսնել սեփական հնարավորությունների ճշգրիտ գնահատման և կիրառման դաշտում։

99941-961-2-x


Տեղեկատվական տեխնոլոգիաներ--Հայաստանի Հանրապետություն