«Յառաջ»-ը քաղաքական շաբաթաթերթ: Արտահայտել է Լիբանանի կոմունիստական կուսակցության և նրա հայ անդամների տեսակետները: Լուսաբանել է արաբական երկրների ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը, Լիբանանի և Մերձավոր Արևելքի մյուս երկրների կոմունիստական կուսակցությունների գործունեությունը, միջազգային կոմունիստական շարժման հարցերը: Մեծ տեղ է հատկացրել Լիբանանի ներքին կացությանն ու արտաքին հարաբերություններին: Ներկայացրել է խորհրդահայ գրականության նվաճումները, տպագրել սփյուռքահայ գրողների գործեր, բանախոսություններ նրանց մասին: Ծանոթացրել է ռուս դասական ու ժամանակակից գրողներին, գեղանկարչության, երաժշտության ասպարեզի նշանավոր հայ գործիչներին:
Տե՛ս Դանիէլեան Ժ. Բանասիրական որոնումներ, Պէյրութ, 1996, էջ 89 http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1981-2000/banasirakan_woronumner_1996.pdf
Շարունակել է «Մեր նշանաբանն է Յառաջ»-ին (1957-1964 թթ.) :