Հայրենիք : Շաբաթաթերթ ազգային = The Hayrenik / Խմբ.՝ Թովմաս Չարշաֆճեան. - Նյու Յորք, 1899-1900, Բոստոն, 1900-[2005], Ուոթերթաուն, [2006]-. - Համար ; 41x 28, 56 x 38 սմ. - 1899-.

1899-1900 թթ. թերթը լույս է տեսել Նյու Յորքում, 1900-[2005] թթ.-ից` Բոստոնում, [2006] թ.-ից՝ Ուոթերթաունում։ Ենթավերնագրեր՝
Շաբաթաթերթ ազգային
Շաբաթաթերթ գրական, հասարակական, քաղաքական
Գրական, հասարակական, գիտական երկօրյա թերթ
Օրաթերթ գրական, քաղաքական, հասարակագիտական
Օրաթերթ ազգային, գրական, քաղաքական, հասարակագիտական
Ազգային, քաղաքական և գրական շաբաթաթերթ
Հ.Յ.Դ. Արևելյան Միացյալ նահանգների Կ.Կ.-ի պաշտոնաթերթ
Ազգային, քաղաքական և գրական շաբաթաթերթ Թերթը լուսաբանում է հայկական հարցը՝ նրա զարգացման բոլոր շրջաններում, արևմտահայերի դրությունը, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ։ «Հայրենիք»-ի համարներում հրապարակված են բազմաթիվ վավերագրեր, ականատեսների վկայություններ, հուշագրություններ 1915-1923 թթ-ների ցեղասպանության վերաբերյալ։ Թերթը լուսաբանում է Հայկական Սփյուռքի, ԱՄՆ-ի հայ համայնքի կյանքը, հանդես գալիս հանուն սփյուռքահայ ուժերի համախմբման, հայ ինքնության պահպանման, նորաստեղծ անկախ Հայաստանի Հանրապետությանն աջակցելուն և սատարելուն։ Կայքէջ՝ http://hairenikweekly.com:


Հայ յեղափոխական դաշնակցութիւն


Քաղաքականություն--Պարբերականներ
Գրականություն--Պարբերականներ


Թերթեր