Մկրտչյան, Գարիկ Գվիդոնի

Քննություն Ապարանի տարածաշրջանի բարբառային և խոսվածքային տարբերակների : (Համաժամանակային ուսումնասիրություն) / Գ.Վ. Մկրտչյան ; Խմբագիրներ՝ Ժ. Ա. Միքայելյան, Ն. Հ. Դիլբարյան ; Գրախոսներ՝ Հ. Հ. Մեսրոպյան, Ս. Ս. Մանուչարյան ; ԳԱԱ լեզվի ինստիտուտ ; ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհ. լեզվաբանության ամբիոն. - Երևան : Արմավ հրատ., 2023. - 590 էջ + 12 ներդիր թ. ։ լուսանկար, քարտեզ, նկար, աղյուսակ ; 21 սմ. - 811.19՝28 (NLA) .

Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանում իրավատիրոջ համաձայնությամբ։

Բարբառային բացատրական բառացանկ՝ էջ 419-555 ։
Տեղեկատու բարբառախոսների՝ էջ 556-559 : Տողատակում՝ մատենագիտական ծանոթագրություններ : Գրականություն՝ էջ 577-589։

Մենագրությունը հեղինակի թեկնածուական ատենախոսությունն է՝ նվիրված ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի բարբառային և խոսվածքային տարբերակների քննությանը: Հեղինակը ընտրված ճկուն մեթոդաբանությամբ նկարագրել է Ապարան քաղաքի և հարակից 21 խոսվածքների լեզվական առանձնահատկությունները: Լինելով առաջին ամբողջական հետազոտությունը հայերենի վեց առանձին բարբառներ ներկայացնող խոսվածքների մասին՝ բերված տվյալները կարող են օգտակար լինել ՀՀ բարբառային ատլասի կազմման գալիք աշխատանքներում: Ըստ էության, մեկ տարածքում գոյակցող բարբառախմբի այս ուսումնասիրությունն այն շնորհակալ գործի շարունակությունն է, որի հիմնադիրներն են Ա. Այտընյանը, Հր. Աճառյանը, Ա. Ղարիբյանը, Գ. Ջահուկյանը և այլք:
Ուսումնասիրությունը հասցեագրվում է հումանիտար գիտակարգերի ներկայացուցիչներին, այդ թվում՝ ընթերցող լայն զանգվածներին:


978-9939-78-279-9


Հայ բարբառագիտություն--Ապարան

811.19՝28 (NLA)