Գիրք աղօթից. - [Կ. Պոլիս] : Ա. հ., Ա. թ. - 96 էջ : 4 փորագիր պատկեր ; 11,5 սմ.

ՏԻՏՂԹ.` ԳԻՐՔ/ ԱՂՕԹԻՑ/ Վասն ամ[ենայն] ցեղ / Պատահարաց որք գան/ի վերայ մարդոյն։/ յՈրոց ազատեսցէ զմեզ/ ա[ստուա]ծ Ամէն։/ Տպագրութ[եամ]բ ի լոյս / ածեալ` Հրամանաւ / Տ[եա]ռն Յօհաննու Ա[ստուա]ծա /բան Պատրիարգի / Կոստանդնու /պօլսոյ։ / 96 էջ։ Ութածալ, մամուլանիշերը հայկական գլխագրերով: Շարվ. չափը 9X5,8 սմ: Տիտղթ. զարդափակ։ 4 փորագիր պատկեր։ Պատկերների վրա` Յ. Ն. Թ. Հ. տառերը։ 1 գլխազարդ 3-րդ էջում, փոքրիկ վերջազարդեր, զարդագրեր։ Բնագիրը 10 կետաչափի բոլորագրերով։ Օգտագործված են նոտրգիր և գլխագրեր։ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՉՈԻՆԻ։ ԾԱՆՈԹ.` Տիտղոսաթերթին հիշատակված է Կ.Պոլսի Հովհաննես պատրիարքի անունը, որի հրամանով գիրքը տպագրվել է։ Մինչև 1800 թ. Կ.Պոլսում Հովհաննես անունով երեք պատրիարք է պաշտոնավարել` Հովհաննես Հոլով Բաղիշեցի (1715-1741 թթ.), Հովհաննես Համադանցի (1781-1782 թթ.) և Հովհաննես Չամաշըրճյան Բաբերդցի (1800-1801 թթ.)։ Որոշ հիմք կա ենթադրելու, որ այս աղօթագիրքը լույս է տեսել առաջինի օրոք։ Հանր. գրադարանի, Մաշտոցի անվան մատենադարանի և Թ. Ազատյանի (գրակ. և արվեստի թանգարան) ֆոնդի օրինակները նման են բովանդակությամբ, էջերի քանակով, շարվածքի չափով, տառատեսակներով և պատկերներով, ունեն նաև տպագրական որոշ տարբերություններ։ «Գիրք աղօթից» անթվակիր մյուս օրինակներից տարբերվում է տիտղոսաթերթի և 11-րդ էջի զարդանախշերով :


Գրաբար


Աղոթագրքեր
Աղոթքներ