Խորհրդային Ղարաբաղ : Եռօրյա թերթ / Խմբ.՝ Մ. Ե. Հովհաննիսյան; Օրգան ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի. - Լույս է տեսնում 1923 թվականից տարբեր անուններով - Ստեփանակերտ : Վ.Ի.Լենինի անվ. տպարան, 1989-. - Համար - Մինչև 1967 թվականը՝ շաբաթաթերթ, ապա՝ երկօրյա թերթ, այնուհետև՝ շաբաթական 3 համար. / - Եռօրյա թերթ - 1923 թ.-ից

Թերթը լույս է տեսել 1923թ. հունիսից, մինչև 1967 թ.՝ շաբաթաթերթ, ապա՝ երկօրյա թերթ, այնուհետև՝ շաբաթական 3 համար՝ հայերեն, 1980թ. հունվարից ՝ 1 ամփոփիչ համար ռուսերեն։ Տարբեր անուններով լույս է տեսել 1923 թ.՝ Շուշիում (1923-1925), 1925 թ.՝ Ստեփանակերտում (1923 թ.՝ «Ղարաբաղի գեղջուկ», 1923-1940 թ. և 1989-1992 թ.՝ «Խորհրդային Ղարաբաղ», 1940-1989 թ.՝ «Սովետական Ղարաբաղ», 1992 թ. ապրիլից - 1995 թ.՝ «Արցախ», 1995-1998 թ.՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»)։ 1919-1989 թ.՝ Լեռնային Ղարաբաղի կուսակցության մարզկոմի և ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզխորհրդի, 1989 թ. փետըրվարի 17-ից 1990 թ. հունվարի 6-ը՝ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի, 1990 թ. 7-18-ը՝ ԼՂԻՄ Ազգային խորհրդի, 1990 թ. հունվարի 19-ից մարտի 29-ը՝ ԼՂԻՄ մարզային կուսակցական կազմակերպությունների և ժողպատգամավորների խորհրդի, 1990-ի մարտի 30-ից 1991 թ. հունվարի 29-ը՝ Լեռնային Ղարաբաղի մարզային կուսակցական կազմակերպության և ժողպատգամավորների ԼՂԻՄ խորհրդի, 1991 թ. սեպտեմբերի 2-ից՝ ԼՂՀ ԳԽ պաշտոնաթերթ։


Հայրենական պատերազմի տարիներին, 50-ական թվականներին և 1980 թվականից կրկնօրինակվել է ռուսերեն («Սովետսկի Կարաբախ»)։ = Խորհրդային Ղարաբաղ : Եռօրյա թերթ /


Հայ պարբերական մամուլ--Հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային պարբերական
Քաղաքականություն--Պարբերական
Տնտեսություն--Պարբերական
Մշակույթ--Պարբերական