Վրաստան : Օրգան Վրաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի, Նախարարների խորհրդի և Վրաստանի Կոմկուսի Կենտկոմի. Խմբ.՝ Վ. Բայբուրթյան. - Թբիլիսի : տպ. Սամշոբլո, 1990-. - Համար ; 59 x 42, 42 x 30 սմ. - # 134 (1990)-.

Թերթը հիմնադրվել է 1920 թ. Կարմիր աստղ» անվանումով։ 1923 թ. անվանափոխվել է «Մարտակոչ», 1927 թ.՝ «Պրոլետար», 1939 թ.՝ «Խորհրդային Վրաստան»։ 1940 թ. այն կոչվում էր «Սովետական Վրաստան», իսկ 1990-ական թ. սկզբից թերթը կոչվել է «Վրաստան»։ 1970-ական թվականներին թերթը լույս էր տեսնում շաբաթական 3 անգամ՝ 40 հազար օրինակ տպաքանակով։ 1990-ական թ. տպաքանակը մոտ 2 000 օրինակ էր։

Շարունակել է «Մարտակոչ»-ին (# 1, 1923թ.(25 փետր.) - # 234, 1927թ.(հոկտ.)), «Պրոլետար»-ին (# 1, 1927թ. (հոկտ.) - # 183, 1938թ. (օգոստ.), «Խորհրդային Վրաստան»-ին (# 1, 1938թ. (օգոստ.) - # 230, 1940թ. (հոկտ.), # 102, 1989թ.(օգոստ.) - # 133, 1990թ. (նոյ.), «Սովետական Վրաստան»-ին # 231, 1940թ. - # 101, 1989թ.):


Վրացական պարբերական մամուլ--Հասարակական-քաղաքական, մշակութային պարբերական
Հայալեզու պարբերական մամուլ--Վրաստան


Թերթեր