TY - SER AU - Genco,Cerdoyê ED - Šewra R'espublika Ärmänistanejä T'äwräblynd TI - R'ya t'eze PY - 1930///- CY - Yerevan PB - Samark KW - National Minorities Press KW - Newspapers N1 - «Ռյա թազա» (քրդ․՝ Rja Ţəzə կամ կյուրեղագիր՝ «Р’иа т’әзә» - «Նոր ուղի»), խորհրդային և մասնակիորեն՝ հետխորհրդային շրջանի հայկական քրդալեզու եռօրյա թերթ։ Հանդիսացել է ՀԿԿ Կենտկոմի, Հայկական ԽԱՀ Գերագույն սովետի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի օրգան։ Առաջին անգամ լույս է տեսել 1930-ից (1938–55-ին ընդհատվել է), Երևանում։ խմբագիրներ՝ Հ․ Քոչար, Հ․ Մկրտչյան, Ջարդոե Գենջո, Միրոե Ասադ (Մ․ Մստոյան, 1955-ից)։ Հանդիսացել է քրդերեն միակ թերթը ԽՍՀՄ–ում և կանոնավոր պարբերականությամբ հրատարակությունը՝ աշխարհում։ Ակտիվորեն սատարել է ինդուստրացման և գյուղատնտեսության կոլեկտիվացման, մշակութային հեղափոխության ծրագրի իրականացմանը խորհրդային Հայաստանում։ Լուսաբանել է ԽՄՀՄ ներքին և արտաքին քաղաքականությունը, միջազգային քաղաքական կյանքը։ Խորհրդային Միության փլուզումից հետո, պետական աջակցության դադերացման պայմաններում, թերթը ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնել, սակայն, փակվելու փոխարեն վերածվել է ամսաթերթի՝ հինգ հարյուր տպաքանակով։ 2000 թվականին կյուրեղագրից թերթն անցում կատարեց լատինատառի։ Ֆինանսական խնդիրների պատճառով թերթը փակվեց 2003 թվականին։ ER -