ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատվել է որպես բուհական դասագիրք: Հրատարակության է երաշխավորել ԵՊՀ ֆիզիկայի ֆակոլտետի գիտական խորհուրդը: Գրքի թվային տարբերակը ներբեռնվել է ԵՊՀ պաշտոնական կայքից:
Մատենագիտություն՝ էջ 141 :
Դասագիրքը նվիրված է միջուկային փոխակերպումների պրոցեսների օրինաչափություններին և դրանք նկարագրող տեսական մոդելներին: Այն ընդգրկում է նաև աստղերում տեղի ունեցող ջերմամիջուկային պրոցեսների նկարագրությունը:
Նախատեսված է ինչպես համապատասխան ուղղությամբ մասնագիտացող բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, այնպես էլ նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել միջուկային ռեակցիաների վերաբերյալ իրենց գիտելիքները: