Աբովյան, Խաչատուր Ավետիքի 1809-1848

Նախաշաւիղ կրթութեան ի պէտս նորավարժից ։ Խաչատուր Աբովեան. - Թիֆլիս : տպ. Հ. և Դ. Արզանյանցների կամ՝ Ներսիսյան դպրոցի, 1838 կամ՝ 1844-1845. - 96 էջ ; 22 սմ.

Շարվ.՝ 16x9,4 սմ : Տպագրության տարեթվի և տպարանի մասին ուսումնասիրողները հայտնել են երկու կարծիք։ Բանասեր Ա. Բաբայանը 1952 թ. Մատենադարանի օրինակը հայտնաբերվելու կապակցությամբ գրած հոդվածում («Գրական թերթ», 1952, 10 հունվարի), ենթադրում է, որ գիրքը տպագրվել է 1844-1845 թթ., ըստ որում, սկզբի 72 էջերը՝ Արզանյանցների տպարանում, իսկ մնացածը շարունակվել է Ներսիսյան դպրոցի տպարանում, բայց տպագրությունը մնացել է, անավարտ։
Վիճարկելով Բաբայանին՝ աբովյանագետ Պ. Հակոբյանը իր «Խ. Աբովյանի «նախաշավղի» տպագրության թվականը» հոդվածում հավաստում է, որ գիրքը ամբողջությամբ տպագրվել է 1838 թ. Արզանյանցների տպարանում («Սովետական գրականության և արվեստ», 1952, N 7, էջ 164-171):


Հայոց լեզու--Դասագիրք