Իդեոլոգեմները ՀՀ տեղեկատվական տարածքում /
Հեղինակային խմբի ղեկավար՝ Գագիկ Հարությունյան ; Հեղինակային խումբ՝ Աննա Ժամկոչյան և ուրիշներ ; ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե.
- Երևան : «Նորավանք» ԳԿՀ, 2013.
- 262 էջ : աղյուսակներ ; 21 սմ.
«ՀՀ տեղեկատվական տարածքի իդեոլոգեմների ուսումնասիրությունը» երկամյա գիտական հետազոտական ծրագիրը ֆինանսավորվել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից: Գիրքը հրատարակվում է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի դրամաշնորհով, «Նորավանք» ԳԿՀ փորձագիտական խորհրդի որոշման հիման վրա: Գրքի թվային տարբերակը ներբեռնվել է՝ http://www.noravank.am
Բովանդակություն՝ Ներածություն -- Իդեոլոգեմները եվ արժեքները տեսական մոտեցումներում -- ԶԼՄ-ն՝ որպես իդեոլոգեմների տարածման հիմնական միջոց -- Տեղեկատվական տարածքում իդեոլոգեմների ուսումնասիրության մեթոդաբանությունը -- Հայաստանի հասարակության արժեքային համատեքստը եվ ԶԼՄ-ն -- ՀՀ տեղեկատվական տարածքի առանձնահատկությունները -- Իդեոլոգեմները հայաստանի ԶԼՄ-ում:
Գրքում ներկայացվում է ավանդական և ինտերնետային որոշ լրատվամիջոցների կողմից իդեոլոգեմների (գաղափարական-արժեքային իմաստավորումներով հասկացությունների) տարածման ուսումնասիրությունը։ Վերլուծության են ենթարկվել հետազոտված զանգվածային լրատվամիջոցների բովանդակության մեջ առկա իդեոլոգեմների համամասնությունները, դրանց որակական բնութագրիչները, իմաստավորման համատեքստերը և հուզական երանգավորման կշիռները։ Դիտարկվել են նաև ՀՀ տեղեկատվական տարածքի առանձնահատկությունները՝ լրատվական դաշտի զարգացման անցած ուղին, ԶԼՄ բովանդակային առանձնա- հատկությունները, բովանդակության ձևավորման գործոնները, ինչպես նաև ԶԼՄ լսարանի առանձնահատկությունները Հայաստանում։ Գիրքը նախատեսված է ինչպես փորձագիտական հանրության, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակների համար։
978-9939-825-19-9
Տեղեկատվական իդեոլոգեմներ--Հայաստանի Հանրապետություն Զանգվածային լրատվամիջոցներ--Հայաստանի Հանրապետություն