TY - SER AU - Լիսիցեան,Կատարինէ Քրիստաֆորի ED - "Նւէր մանուկներին" հրատարակչական ընկերութիւն TI - Հասկեր: Մանկական պատկերազարդ ամսագիր PY - 1905///-1917, PY - 1922/// CY - Թիֆլիս PB - տպ. Հերմէս KW - Մանկապատանեկան մամուլ KW - Պարբերականներ KW - XXդ KW - Հայ պարբերական մամուլ KW - Ամսագիր N1 - «Հասկեր», հայկական մանկական պատկերազարդ ամսագիր։ Լույս է տեսել 1905-1917, 1922 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագիր-հրատարակողներ՝ Կ. Լիսիցյան, Ս. Լիսիցյան։ Խմբագրության աշխատանքներին մասնակցել են Հակոբ Աղաբաբը, Դերենիկ Դեմիրճյանը, Ս. Սահակյանը, Ս. Քափանակյանը, Ա. Գուլոյանը (Սեյրին) և ուրիշներ։ ; Տպագրել է հեքիաթներ, լեգենդներ, առակներ, բնության երևույթները բացատրող գիտահանրամատչելի ակնարկներ ու զրույցներ։ Մանկավարժական բաժինը, որին աշխատակցել են Հ. Տեր-Միրաքյանը, Տ. Ռաշմաճյանը, Ի. Հարությունյանը, լուսաբանել է երեխաների գեղագիտական, ֆիզիկական դաստիարակության հարցեր։ Գրակա-գեղագիտական բաժնում տեղ են գտել Հովհաննես Թումանյանի, Աթաբեկ Խնկոյանի, Հ. Հայրապետյանի, Հ. Աղաբաբի մանկական ստեղծագործությունները։ Նախադպրոցական տարիքի երեխաներին հասցեագրված «Մարիամ տատի տոպրակից», «Մարիամ տատի հեքիաթները» խորագրերով հրատարակել է պատմությունների և զրույցների շարքը։; Թարգմանաբար ներկայացրել է ռուսական մանկական գրականություն։ «Մանկավարժական գրադարան» խորագրով, որպես հավելված, լույս է ընծայել մասնագիտական գրականություն։ «Հասկեր» կարևոր տեղ է գրավում հայկական մանկական պարբերականների շարքում։; Մատենագիտություն «Հասկեր» ամսագրի 1905-1917, 1922 / Կազմ.՝ Հ.Գ.Ավանեսյան; խմբ.՝ Հ.Դ. Դանիելյան, Երևան, 1981, 306 էջ; 1905-ի համարներին կից հանդեսն ունեցել է հավելված՝ «Մանկավարժական բաժին» UR - http://tert.nla.am/mamul/Hasker/Table.html ER -