Մարանաթա րապպ կէլիյօր / Տերը կուգայ կրոնական ամսաթերթ Մարանթա րապպ կելիյոր Հիմնադիր, արտոնատեր՝ Ա.Գ. Սէֆէրեան. - Alep : տպ. Մարանթա, 1925-1963. - 16 էջ ; 24 սմ. - Ամենամսյա - # 1 (յունիս, 1925) - (1963)

1925-1946 թթ պարբերականը հրատարակվել է բացառապես հայատառ թուրքերեն, 1947թ-ից՝ հրատարակվել է հայատառ թուրքերեն և հայերեն (համարներում տպագրվել են հայերեն և հայատառ թուրքերեն հոդվածներ): 1963-ից սկսվել է հայերեն հրատարակության նոր շրջան։ Վերնագրային թարգմանությունները տե՛ս «Հայատառ թուրքերեն պարբերական մամուլ» գրքում (կազմող՝ Հ. Ստեփանյան, Երևան, 1987, էջ 59): Հաճախականությունը՝ ամենամսյա: Պարբերականն ունեցել է հետևյալ նշանաբանները. «Ի Անէմ ճիւմլէ միլլէթլէր իչիւն իպահէթխանէ թէսմիյէ օլունաճագ տըր», Մարկ.11.17, «Սէնէյի սէնին ֆէյզինլէ թաճլանտըրըրսըն», Մէզ. 65.11. և այլն: Պարբերականի տիտղոսաթերթին նշվել են հետևյալ ենթավերնագրերը. 1927թ-ին՝ «Մարանաթա: Տէրը կուգայ-րապպ կէլիյօր», 1944թ-ից՝ «Մարանաթա: Հոգեւոր ամսաթերթ = Maranatha: Revue menuelle»: Նշված է նաև վերնագրի պարսկերեն տարբերակը: Շարվածքը՝ 21x13 սմ


Բնագիրը՝ հայատառ թուրքերեն


Հայատառ թուրքերեն մամուլ--XXդ.--Պարբերականներ