TY - BOOK TI - ՇԱՐԱԿՆՈՑ PY - 1692/// CY - Ամստերդամ PB - Տպ. Սրբուհու Աստվածածնի KW - Հայոց եկեղեցի KW - Շարականներ N1 - ՏԻՏՂԹ.՝ Շարակ/նոց/ Երաժշտական եր/գեցմունք հոգևո/րականք. ա[ստուա]ծայնոց/ և երջանկաց. սր/բոց վարդապետաց։/ Հայոց թարգմանչաց /զկարգաւորութի[ւն]ս եկե/ղեցւոյ վայելչացու/ցանողաց։/ Ի թուոյն ք[րիստոս]ի. ռողբ։/ Եւ ի հայոց, ռճխա/ դեկտեմբեր ամսոյ. ը։/ Տպեցեալ Յամսդէլօ/տամում քաղաքի։; 720 էջ։ Վեցածալ, մամուլանիշերը հայատառ և արաբական թվանշաններով։ Շարվ. չափը 12,3X7,5 սմ: Տիտղթ. խորանի մեջ։ Բնագիրը լուսանցանիշերով և հայկական երաժշտական խազերով։ 43 փորագիր պատկեր մակագրություններով, շատերի վրա փորագրիչի անվան սզկբնատառերը՝ «CVS» (Քրիստոֆել վան Զիխեմ)։ Գլխազարդեր, լուսանցազարդեր և զարդագրեր։ Բնագիրը 10 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև նոտրգիր և գլխագրեր։; ԾԱՆՈԹ.՝ 1692 թ. և Ամստերդամ (Յամսդէլօտամում) անունը կրող Շարակնոց հանր. գրադարանում և Մաշտոցի անվ. մատենադարանում կա 6 օրինակ, որոնցից միայն երկուսը ունեն տիտղոսաթերթ, մեկը մատենադարանի 1182-րդ համարը կրողն է, որից կատարված Է ներկա նկարագրությունը, մյուսը մատենադարանի 1743-րդ համարի տակ գտնվողը, որի տիտղոսաթերթը հետևյալն է. Շարա/կնոց/ Երաժշտական երգեց/մունք հոգևորականք/ ա[ստուա]ծայնոց և երջանկաց./ սրբոց վարդապետաց./ Հայոց թարգմանչաց/ զկարգաւորութի[ւն]ս եկե/ղեցւոյ վայելչացու-/ցանողաց։/ Ի թուոյն ք[րիստոս]ի, ռողբ։/ Եւ ի հայոց, ռճխա։/ դեկտեմբեր ամսոյ. ը։/ Տպեցեալ Յամսդէ/լօտամում/ քաղաքի։/ Երկու տիտղոսաթերթերի տարբերությունների պատճառը նաև յուրաքանչյուրում տարբեր չափսի տառերի օգտագործումն է։ Շարակնոցների հիշյալ վեց օրինակները ընդհանուր են էջերի և պատկերների քանակով, տառատեսակներով, մեծ մասամբ նաև շարվածքով։ Սակայն դրանց միջև կան նաև տպագրական տարբերություններ, այսպես, բոլոր օրինակների 75-րդ էջում կա պատկեր, բայց յուրաքանչյուր դեպքում այն շրջափակված է մյուսներից տարբեր ձև ունեցող զարդով կամ մատենադարանի N 1743 օրինակի 431-րդ էջում կա հիշագիր «կանօն», իսկ մատ. N 1260 օրինակի միևնույն էջի հիշագիրն է «կա»։ Օրինակների միևնույն էջերում (օրինակ՝ N N 465, 595) երբեմն կան նաև տարբեր լուսանցազարդեր և գլխագրեր։ Երբեմն տարբեր են նաև օրինակների (հմմտ, N N 1253 և 1743) վերջին տողերի շարվածքները։ Գրքում հրատարակչի անվան բացակայությունը առիթ է տվել հրատարակության վայրի և տպարանի վերաբերյալ տարբեր ենթադրությունների (տե՛ս, օրինակ, Գ. Զարբհանալյան, «Հայկ, մատ.», էջ 514, Հ. Դավթյան, «Կ. Պոլսի հայ. կաթոլիկների գաղտնի տպարանը» - «Տեղեկագիր», ՀՍՍՀ գիտ, ակադ. հաս. գիտ., 1965, N 1, էջ 34, Ռ. Իշխանյան, «Հայկ, հին տպագր.» - «Տեղեկագիր», ՀՍՍՀ գիտ. ակադ. հաս. գիտ., 1962, N 5, էջ 47)։ ER -