ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ = Union Catalog of Armenian Libraries

Նորմալ դիտում MARC դիտում ISBD Դիտում

Գիրք դպրութեան և տաղարան /

Նյութի տեսակ։ ՏեքստՏեքստԼեզու: Հայերեն Հրատարակման մանրամասներ։ Վենետիկ : Ա. հ., 1684.Նկարագրություն։ 222 զարդափակ էջ ; 12,5 սմԽորագրեր։ Առցանց պաշարներ։
Ցուցիչներ այս գրադարանից: Չկան ցուցիչներ այս գրադարանի այս վերնագրի համար. Մուտք գործիր ցուցիչներ ավելացնելու համար.
Աստղային վարկանիշներ
    Միջին գնահատական: 0.0 (0 քվեներ)
Պահումներ
Նյութի տեսակ Ընթացիկ գրադարան Հավաքածու Դարակային համար Վիճակ Նշումներ Վերադարձի ամսաթիվ Շտրիխ կոդ
Rare Books Rare Books Mashtots Institute of Ancient Manuscripts, Matenadaran Հնատիպ գրականության հավաքածու 1645 հն (Դիտման դարակ(Բացվում է ներքևում)) Հասանելի Չի սպասարկվում MAL044184
Rare Books Rare Books Mashtots Institute of Ancient Manuscripts, Matenadaran Հնատիպ գրականության հավաքածու 1209 հն (Դիտման դարակ(Բացվում է ներքևում)) Հասանելի Չի սպասարկվում MAL043804

ՏԻՏՂԹ.՝ ԳԻՐՔ ԴՊՐՈՒԹԵԱՆ, վայելուչ և գեղեցկայարմար. ըստ արարողութեան հայաստանեաց. տպագրեցեալ ի թուին հայոց ՌՃԼԳ. ի Վէնէտիկ քաղաքի ի վայելումն մանկանց եկեղեցւոյ և ի փառս յիսուսի քրիստոսի որդւոյն Աստուծոյ. Con licenza de` Superiori. (Ա. Ղազիկյան, □Հայկ. նոր մատ.□, հտ. 1, էջ 541)։

222 զարդափակ էջ։ Ութածալ, մամուլանիշերը լատինատառ: Շարվ. չափը՝ շրջանակով՝ 10,3X8,1 սմ: Լուսանցանիշերով, 1 գլխազարդ, 1 լուսանցազարդ և 3­րդ էջում 1 զարդագիր։ Բնագիրը 12 կետաչափի բոլորագրով, օգտագործված է նաև նոտրգիր:

ԾԱՆՈԹ.՝ Մեսրոպ Մաշտոցի անվ. մատենադարանում պահվող այս գրքի երկու օրինակներն էլ թերի են, պակասում են անվանաթերթերն ու բնագրից էջեր։ Ա. Ղազիկյանը («Հայկ. նոր մատ.») նկարագրել է 1684 թ. Վենետիկում տպագրված «Դպրութեան գիրք և տաղարան». հենվելով այս նկարագրության և Մաշտոցյան մատենադարանի օրինակների բովանդակության, էջերի քանակի, թերթերի ծալվածքի նույնության վրա, հիմք կա սույն թերի օրինակները համարելու 1684 թվականի հիշյալ տպագրությունը։

Գրքի անվանաթերթը նկարագրված է Ա. Ղազիկյանի մատենագիտությունից (հտ. 1, էջ 541), որտեղ տպարանը չի նշված։ Գրքի տառատեսակները, նրա ձևավորման առանձնահատկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ այն տպագրվել է Միքելանջելո Բարբոնիի տպարանում։ Ա. Երիցյանը, («Փորձ», 1881, N 4, էջ 14) հիշատակում է 1683, 1685 թվականների «Դպրութեան գրքեր», որոնց գոյությունը չի հաստատվում, հավանաբար խոսքը վերաբերում է 1684 թ, այս հրատարակությանը, որը ինչ-որ սխալի պատճառով Երիցյանի հոդվածում նկարագրվել է իբրև տարբեր թվականների երկու գիրք։

Բնագիրը՝ գրաբար

Այս վերնագրի համար չկան մեկնաբանություններ։

ուղարկել մեկնաբանություն։

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72 Հետադարձ կապ

Ուղեկցվում է Կոհա