Հասկեր : Մանկական պատկերազարդ ամսագիր / Խմբ. և հրատ. Կ. Լիսիցեան; «Նւէր մանուկներին» հրատարակչական ընկերութիւն.
Նյութի տեսակ։ Շարունակական պաշարԼեզու: Հայերեն Հրատարակման մանրամասներ։ Թիֆլիս : տպ. Հերմէս, 1905-1917, 1922.Նկարագրություն։ համար նկ. 27 սմԽորագրեր։ Առցանց պաշարներ։Այս գրառումը ունի ֆիզիկական շատ նյութեր (56)։ Դիտեք ֆիզիկական բոլոր նյութերը։
Դիտման National Children's Library դարակ, Հավաքածու։ Գրադարանային հավաքածուի պահպանման և ազգային հավաքածուի կազմակերպման բաժին Փակիր դարակի դիտակը (Թաքցնում է դարակի դիտակը)
«Հասկեր», հայկական մանկական պատկերազարդ ամսագիր։ Լույս է տեսել 1905-1917, 1922 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագիր-հրատարակողներ՝ Կ. Լիսիցյան, Ս. Լիսիցյան։ Խմբագրության աշխատանքներին մասնակցել են Հակոբ Աղաբաբը, Դերենիկ Դեմիրճյանը, Ս. Սահակյանը, Ս. Քափանակյանը, Ա. Գուլոյանը (Սեյրին) և ուրիշներ։
Տպագրել է հեքիաթներ, լեգենդներ, առակներ, բնության երևույթները բացատրող գիտահանրամատչելի ակնարկներ ու զրույցներ։ Մանկավարժական բաժինը, որին աշխատակցել են Հ. Տեր-Միրաքյանը, Տ. Ռաշմաճյանը, Ի. Հարությունյանը, լուսաբանել է երեխաների գեղագիտական, ֆիզիկական դաստիարակության հարցեր։ Գրակա-գեղագիտական բաժնում տեղ են գտել Հովհաննես Թումանյանի, Աթաբեկ Խնկոյանի, Հ. Հայրապետյանի, Հ. Աղաբաբի մանկական ստեղծագործությունները։ Նախադպրոցական տարիքի երեխաներին հասցեագրված «Մարիամ տատի տոպրակից», «Մարիամ տատի հեքիաթները» խորագրերով հրատարակել է պատմությունների և զրույցների շարքը։
Թարգմանաբար ներկայացրել է ռուսական մանկական գրականություն։ «Մանկավարժական գրադարան» խորագրով, որպես հավելված, լույս է ընծայել մասնագիտական գրականություն։ «Հասկեր» կարևոր տեղ է գրավում հայկական մանկական պարբերականների շարքում։
Մատենագիտություն «Հասկեր» ամսագրի 1905-1917, 1922 / Կազմ.՝ Հ.Գ.Ավանեսյան; խմբ.՝ Հ.Դ. Դանիելյան, Երևան, 1981, 306 էջ:
1905-ի համարներին կից հանդեսն ունեցել է հավելված՝ «Մանկավարժական բաժին»
Առցանց պաշարները արտոնագրված են «Ստեղծագործական Համայնքներ» (CC BY-NC 3.0) արտոնագրով։
Բնագիրը՝ հայերեն
Այս վերնագրի համար չկան մեկնաբանություններ։