ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ = Union Catalog of Armenian Libraries

Նորմալ դիտում MARC դիտում ISBD Դիտում

Հասկեր : Մանկական պատկերազարդ ամսագիր / Խմբ. և հրատ. Կ. Լիսիցեան; «Նւէր մանուկներին» հրատարակչական ընկերութիւն.

Աջակցող(ներ)։ Նյութի տեսակ։ Շարունակական պաշարՇարունակական պաշարԼեզու: Հայերեն Հրատարակման մանրամասներ։ Թիֆլիս : տպ. Հերմէս, 1905-1917, 1922.Նկարագրություն։ համար նկ. 27 սմԽորագրեր։ Առցանց պաշարներ։
Ցուցիչներ այս գրադարանից: Չկան ցուցիչներ այս գրադարանի այս վերնագրի համար. Մուտք գործիր ցուցիչներ ավելացնելու համար.
Աստղային վարկանիշներ
    Միջին գնահատական: 0.0 (0 քվեներ)

«Հասկեր», հայկական մանկական պատկերազարդ ամսագիր։ Լույս է տեսել 1905-1917, 1922 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագիր-հրատարակողներ՝ Կ. Լիսիցյան, Ս. Լիսիցյան։ Խմբագրության աշխատանքներին մասնակցել են Հակոբ Աղաբաբը, Դերենիկ Դեմիրճյանը, Ս. Սահակյանը, Ս. Քափանակյանը, Ա. Գուլոյանը (Սեյրին) և ուրիշներ։

Տպագրել է հեքիաթներ, լեգենդներ, առակներ, բնության երևույթները բացատրող գիտահանրամատչելի ակնարկներ ու զրույցներ։ Մանկավարժական բաժինը, որին աշխատակցել են Հ. Տեր-Միրաքյանը, Տ. Ռաշմաճյանը, Ի. Հարությունյանը, լուսաբանել է երեխաների գեղագիտական, ֆիզիկական դաստիարակության հարցեր։ Գրակա-գեղագիտական բաժնում տեղ են գտել Հովհաննես Թումանյանի, Աթաբեկ Խնկոյանի, Հ. Հայրապետյանի, Հ. Աղաբաբի մանկական ստեղծագործությունները։ Նախադպրոցական տարիքի երեխաներին հասցեագրված «Մարիամ տատի տոպրակից», «Մարիամ տատի հեքիաթները» խորագրերով հրատարակել է պատմությունների և զրույցների շարքը։

Թարգմանաբար ներկայացրել է ռուսական մանկական գրականություն։ «Մանկավարժական գրադարան» խորագրով, որպես հավելված, լույս է ընծայել մասնագիտական գրականություն։ «Հասկեր» կարևոր տեղ է գրավում հայկական մանկական պարբերականների շարքում։

Մատենագիտություն «Հասկեր» ամսագրի 1905-1917, 1922 / Կազմ.՝ Հ.Գ.Ավանեսյան; խմբ.՝ Հ.Դ. Դանիելյան, Երևան, 1981, 306 էջ:

1905-ի համարներին կից հանդեսն ունեցել է հավելված՝ «Մանկավարժական բաժին»

Առցանց պաշարները արտոնագրված են «Ստեղծագործական Համայնքներ» (CC BY-NC 3.0) արտոնագրով։

Բնագիրը՝ հայերեն

Այս վերնագրի համար չկան մեկնաբանություններ։

ուղարկել մեկնաբանություն։

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72 Հետադարձ կապ

Ուղեկցվում է Կոհա