Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր : [Գերատեսչական օրենքներ և որոշումներ] / Հայաստանի Հանրապետության կառավարություն: Պաշտոնական հրատարակություն.
Նյութի տեսակ։ Շարունակական պաշարԼեզու: Հայերեն Հրատարակման մանրամասներ։ Երևան : «Տիգրան Մեծ» ՓԲԸ , 1997-.Նկարագրություն։ ՀամարԽորագրեր։ Առցանց պաշարներ։Այս գրառումը ունի ֆիզիկական շատ նյութեր (569)։ Դիտեք ֆիզիկական բոլոր նյութերը։
Դիտման Syunik Regional Library դարակ, Հավաքածու։ Սպասարկման բաժին Փակիր դարակի դիտակը (Թաքցնում է դարակի դիտակը)
1997 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» , «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» և «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր» պարբերականների հրատարակումն իրականացնում է «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը:
Ի կատարումն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի` 2002 թվականի հունիսից «ՀՀ պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում է յուրաքանչյուր չորեքշաբթի‚ «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիրը»` յուրաքանչուր ամսվա 1-ին և 15-ին, եռամսյակը մեկ`«Քաղաքային և գյուղական համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածուն»:
Հրատարակվում է նաև «Երևանի իրավական ակտերի տեղեկագիրը», իսկ իրավական ակտում բազմաթիվ փոփոխությունների կամ լրացումների դեպքում` կատարվում է պաշտոնական վերահրատարակություն:
Ըստ անհրաժեշտության հրատարակվում են տեղեկագրերի արտահերթ համարներ:
Համաշխարհային բանկի և ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ 2005 թվականից գործում է Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգը (ՀԻՏՀ) (Armenian Legal Information System (ARLIS) www.arlis.am, www.laws.am, www.legislation.am), որի իրավական ակտերի բազայի համալրման և սպասարկման աշխատանքները դարձյալ իրականացնում է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲ ընկերությունը:
Այս վերնագրի համար չկան մեկնաբանություններ։