Այս գրառումը ունի ֆիզիկական շատ նյութեր (79)։ Դիտեք ֆիզիկական բոլոր նյութերը։
Դիտման National Children's Library դարակ, Հավաքածու։ Գրապահոց Փակիր դարակի դիտակը (Թաքցնում է դարակի դիտակը)
«Հայաստանի աշխատավորուհի»՝ հասարակական–քաղաքական, գրական–գեղարվեստական պատկերազարդ ամսագիր: ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի հրատարակություն: Լույս է տեսել 1924-ից Երևանում (1941–58-ին ընդհատվել է): Խմբ.՝ Ֆ. Վարդանյան, Վ. Տարախչյան, Ա. Չոլախյան, Վ. Աթանեսյան, Ա. Երիցյան, ժ. Մադոյան, Ա. Չիլինգարյան (1972-ից):
Ամսագիրը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հասարակություն-ընտանիք–անհատ փոխհարաբերություններին, հարցազրույցներ անցկացկացրել հանրապետության նշանավոր մարդկանց հետ: Անդրադարձել է կանանց ու երեխաների առողջապահության, հանգստի կազմակերպման հարցերին, տվել բժշկական, կենցաղային խորհուրդներ: Ամսագրին թղթակցել են հանրապետության գրողներ, գիտնականներ, բժիշկներ, տարբեր մասնագիտությունների առաջավոր կանայք։
1926 թ. Որգան Հ.Կ.Կ. Կենտկոմի բանվորուհիների յև գեղջկուհիների բաժնի.
1930 թ. ՀԿ(Բ) Կենտկոմի մասսայական բաժնի որգան
1933 թ. Հ.Կ.(Բ)Կ. Կենտկոմի ագիտմասսայական բաժնի որգան
Այս վերնագրի համար չկան մեկնաբանություններ։