ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ = Union Catalog of Armenian Libraries

Աստուածաշունչ : Գիրք Հին եւ Նոր Կտակարանաց : Եբրայական եւ յունական բնագիրներէն թարգմանուած /

Աստուածաշունչ : Գիրք Հին եւ Նոր Կտակարանաց : Եբրայական եւ յունական բնագիրներէն թարգմանուած / - Կոստանդնուպօլիս : Ի տպարանի Ա. Յակոբ Պօյաճեան, 1894. - 1169 երկսյուն, 1 չհ. էջ ; 24,5X17,5 սմ

Ա. ՏԻՏՂԹ.՝
ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ / ԳԻՐՔ / ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԱՑ / ԵԲՐԱՅԱԿԱՆ ԵՒ ՅՈՒՆԱԿԱՆ ԲՆԱԳԻՐՆԵՐԷՆ / ԹԱՐԳՄԱՆՈՒԱԾ /... / Ի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕԼԻՍ / Ի ՏՊԱՐԱՆԻ Ա. ՅԱԿՈԲ ՊՕՅԱՃԵԱՆ / 1894 /

Բ ՏԻՏՂԹ.՝
ՆՈՐ / ԿՏԱԿԱՐԱՆ / ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ / ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ / ՅՈՒՆԱԿԱՆ ԲՆԱԳՐԷՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԱԾ / Ի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕԼԻՍ / Ի ՏՊԱՐԱՆԻ Ա. ՅԱԿՈԲ ՊՕՅԱՃԵԱՆ / 1894 /
1169 երկսյուն, 1 չհ. էջ, շարվածքը՝ 24,5X17,5 սմ: Քառածալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով: Բորոլգիր, օգտագործվել է նաև նոտրգիր: Վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Մանր բաժանազարդեր:
Բաղկացած է Հին և Նոր կտակարաններից, որոնք ունեն առանձին տիտղոսաթերթեր, սակայն շարունակվող էջակալություն: Նոր Կտակարանը սկսվում է 887-րդ էջից: Տիտղոսաթերթերին՝ զարդանախշեր, Ա. Տիտղոսաթերթին՝ նաև օսմաներեն գրություն:
Գիրքն ունի զարդափակ շրջանակով և շքեղ զարդանախշերով սև կաշվից կազմ: Կռնակին առկա են զարդանախշեր, իսկ վերևում ոսկեզօծ տառերով գրված է «Աստուածաշունչ»: Կազմը մի փոքր մաշված է, սակայն գտնվում է բարվոք վիճակում, ինչպես ամբողջ գիրքը: Չկան պակաս կամ պատռված էջեր: Տիտղոսաթերթից առաջ ընկած երկու էջերին, 1169-րդ և վերջին էջերին առկա է Արշակ Ալպոյաճյանի դիվանի կնիքը: Գրքի էջերում պահպանվել են տպագիր և ձեռագիր թերթիկներ՝ նշումներով, ինչպես օրինակ՝ Բիւզանդիոնի ցրուիչը (1900 թ., տպագիր բացիկ), ձեռագիր նոտաներ՝ ֆրանսերեն նշումներով, «Բիւզանդիոն», «Մասիս» պարբերականների որոշ համարների նյութերի մասին նշումներ, Թաղական խորհրդի գրությունը Գում Գաբուի մայր եկեղեցուն՝ նվիրատվությունների առթիվ (1900 թ., տպագիր, երկթերթ): Սույն ձեռագիր նյութերը Արշակ Ալպոյաճյանի հետ առնչություն չունեն: Գրքի մատենագիտական նկարագրությունը չի ներառվել «Հայ գիրքը 1851-1900 թթ.» մատենագիտության մեջ (Երևան, 1999): Ա. Ղազիկյանի մատենագիտության մեջ հիշատակված է 1894 թ. մի տպագրություն, սակայն նշված են միայն տպագրության տարեթիվը և էջերի քանակը, այդ պատճառով չենք կարող պնդել, թե նույն տպագրության մասին է խոսքը (Ղազիկեան Ա., Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի, հտ. Ա., Վենետիկ, 1909-1912, էջ 219): ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Արշակ Ալպոյաճյան» հավաքածուի ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկավ գրքի մեզ հայտնի միակ օրինակը, ինչը հնարավորություն տվեց շրջանառության մեջ դնել մատենագիտական տվյալները:


Աստվածաշունչ

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72 Հետադարձ կապ

Ուղեկցվում է Կոհա