ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ = Union Catalog of Armenian Libraries

Շառաչ և ցասում : Վեպ /

Ֆոլքներ, Ուիլյամ, 1897-1962.

Շառաչ և ցասում : Վեպ / Ու. Ֆոլքներ ; Թարգմ.՝ Գ. Դալլաքյան. - Երևան : Անտարես, 2018. - 316 էջ ; 21 սմ. - Նոբելյան մրցանակակիրներ .

«Իմ ամենագեղեցիկ պարտությունը»,- ասել է Ֆոլքները «Շառաչ և ցասում» (The Sound and the Fury, 1929) վեպի մասին, որը Քոմփսընների գերդաստանի բարոյական անկման և ողբերգական վախճանի պատմությունն է: «Դժվարմարսելի» այս ստեղծագործությունը նոր գրականության և նրա չափանիշների հաստատման առաջին փորձերից մեկն է: Քոմփսընների կյանքը ներքին մենախոսությամբ հերթով ներկայացնում են Բենջին՝ գերդաստանի կենդանի «անեծքը», 33- ամյա հոգեհիվանդ երեխան, Քվենթինը՝ հարազատ քրոջը (Քենդիին) սիրահարված և մտացածին արյունապղծությունից տառապող եղբայրը, Ջեյսընը`ամենագործնական ու ամենանենգ Քոմփսընը: Վերջում հեղինակն ինքն է խոսք վերցնում`ներկայացնելով Դիլսիին`սևամորթ խոհարարուհուն: Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ն ու Ֆոլքների «Շառաչ և ցասում»-ը որոշ իմաստով կանխորոշեցին համաշխարհային գրականության հետագա ընթացքը`«շրջանառության մեջ դնելով» գիտակցության հոսքի և ներքին մենախոսության գրական մեթոդը, որը պատումին իր յուրօրինակ օրենքներն է թելադրում:

9789939762616


Անգլիական արձակ--20-րդ դար.

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72 Հետադարձ կապ

Ուղեկցվում է Կոհա