serun serun
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ = Union Catalog of Armenian Libraries

Փա՜ռք գրատպության բոլոր երախտավորներին, «որք զծորանս Հոգւոյն արբին եւ ընդ ժամանակս ժամանակս զարդարեցին տնօրինաբար զիմաստս Անեղին, հաստատելով յերկրի զգիր կենդանի...»։
Նորմալ դիտում MARC դիտում ISBD Դիտում

کیغارت = Գեղարդ : տարեգիրք / Violette Jébéjian Library.

Աջակցող(ներ)։ Նյութի տեսակ։ Շարունակական պաշարՇարունակական պաշարԼեզու: Արաբերեն Հրատարակման մանրամասներ։ Aleppo (Syria) : Isfahani printing house, 1975-2000.Նկարագրություն։ v. : ill. ; 24 cmԱյլ վերնագիր։
  • Գեղարդ
Խորագրեր։
Ցուցիչներ այս գրադարանից: Չկան ցուցիչներ այս գրադարանի այս վերնագրի համար. Մուտք գործիր ցուցիչներ ավելացնելու համար.
Աստղային վարկանիշներ
    Միջին գնահատական: 0.0 (0 քվեներ)
Պահումներ
Նյութի տեսակ Ընթացիկ գրադարան Հավաքածու Դարակային համար Հատորի տվյալ Վիճակ Նշումներ Վերադարձի ամսաթիվ Շտրիխ կոդ
Continuing Resources Continuing Resources National Library of Armenia Հայագիտական մամուլ (գրապահոց) 2002 Հասանելի Մեկ ամիս NL1740157

«Գեղարդ» Սուրիահայ Տարեգիրքը եղած է գրական, բանասիրական, գեղարուեստական եւ պատմական հրատարակութիւն մը, որ կեանքի կոչուած է 1975-ին, Հալէպի ՀԲԸ Միութեան Մատենագիտական Յանձնախումբի կողմէ:

«Գեղարդ»ը նախ սկսած է լոյս տեսնել որպէս տարեգիրք, ապա վերածուած է պարբերական հրատարակութեան մը, պահելով տարեգիրք անուանումը: Ունեցած է գրական, գեղարուեստական, պատմական, բանասիրական, կրթական ազգային-հասարակական, մշակութային, մարզական եւ յոբելենական բովանդակութիւն, ինչպէս նաեւ մահագրութեան բաժին (որոշ թիւերու մէջ):

Լոյս տեսած է վեց հատորով, Ա. Գիրքը՝ 1975-ին, խմբագրութեամբ՝ Հայկ Պարիկեանի, որ յաջորդաբար խմբագրած է նաեւ Բ. Գիրքը՝ 1976-1978 միացեալ թիւով, Գ Գիրքը՝ 1985:

«Գեղարդ»ի Դ. Գիրքը լոյս տեսած է 1991-ին, ուր խմբագիր Հայկ Պարիկեանին միացած են Ռոպերթ Ճէպէճեանն ու Լուիզա Խապայեան-Ճէպէճեանը: Դ. Գիրքէն սկսեալ «Գեղարդ»ը դարձած է «Վիոլէթ Ճէպէճեան» գրադարանի հրատարակութիւնը: 1996-ին լոյս տեսած է «Գեղարդ»ի Ե. Գիրքը, պատասխանատու խմբագիր ունենալով՝ Ռ. Ճէպէճեանը, գործակիցներ՝ Հ. Պարիկեան, Լուիզա Խապայեան, Վարդ Քէշիշեան եւ Թամար Խապայեան: Այս թիւը յատկանշական է իր պատմական բովանդակութեամբ, այնտեղ զետեղուած են պատմագրական, վիճակագրական, յայտնի անձանաւորութիւններու մասին նիւթեր, ինչպէս նաեւ յուշագրութիւններ, կազմակերպութիւններու եւ ճեմարաններու կազմաւորման պատմութիւններ, համայնքային հարցեր եւայլն:

Զ. Գիրքը, որուն վիճակուած էր ըլլալ «Գեղարդ»ի վերջին հատորը, լոյս տեսած է 2000-ին, հիմնական թեմայ ունենալով՝ Միջ-էթնիքական սերտաճը հայ եւ արաբ ժողովուրդի միջեւ:

«Գեղարդ»ը բացի տեղեկատու հանդէս ըլլալէ, ներկայացուցած է սփիւռքի եւ հայրենիքի նուաճումները, գրականութեան, արուեստներու, արտադրական, հասարակական, պատմական եւ հոգեւոր կեանքի ոլորտներէն ներս: Ան մեծ դեր ունեցած է Սուրիահայ գաղութի պատմութեան հաւաքման եւ պահպանման մէջ, դառնալով հարուստ սկզբնաղբիւր:

Այս վերնագրի համար չկան մեկնաբանություններ։

ուղարկել մեկնաբանություն։

Հայաստանի ազգային գրադարան ՀՀ, 0009,Երևան, Տերյան 72 Հետադարձ կապ

Ուղեկցվում է Կոհա