Գրականության տեսության արդի խնդիրներ : Ուսումնական ձեռնարկ / Խմբ.՝ Ա. Ջրբաշյան; Ժ. Քալանթարյան; ԵՊՀ. - Երևան : ԵՊՀ հրատ., 2016. - 330 էջ ; 21 սմ.

Գրքի թվային տարբերակը ներբեռնվել է publishing.ysu.am կայքից:

«Գրականության տեսության արդի խնդիրներ» ուսումնական ձեռնարկը ներկայացնում է գրականության տեսության տարբեր բնագավառների վերաբերող այնպիսի գիտակարգեր, եզրույթներ, հասկացություններ (միֆապոետիկա, նարատալոգիա, քրոնոտոպ, ինտերտեքստ և այլն), որոնք արդի գրականագիտության մեջ լայն կիրառություն ունեն, սակայն հայալեզու աշխատություններում դեռևս համակողմանիորեն լուսաբանված չեն: Ժողովածուի հեղինակները հիմք են ընդունում ռուս և օտարալեզու գրականագիտական աշխատությունները՝ շատ դեպքերում դրանք առաջին անգամ ներկայացնելով հայ ընթերցողին:
Ձեռնարկը նախատեսված է բանասիրական ֆակուլտետների մագիստրոսական բաժնի ուսանողների, գրականագետների և գրականությամբ հետաքրքրվող լայն շրջանակների համար:

978-5-8084-2111-0


Գրականության տեսություն--Արդի խնդիրներ--Ուսումնական ձեռնարկ