Քոթանջյան, Լևոն Վանուշի

Սրբազան պատմություն / Լևոն Քոթանջյան; Հեղինակ և խմբագիր՝ Ավթանդիլ Գարեգինի Գրիգորյան; Առաջաբան՝ Հ. Եղիա Վրդ. Քիլաղպեան. - Երևան : Տիգրան Մեծ, 2016. - 288 էջ : նկարներ ; 24 սմ. - 28(09)(NLA) .

Վերախմբագրման և կազմման նախանյութը եղել է Սահակ քահանա Սահակյանցի՝ ժամանակի աշխարհաբարով շարադրած և 1880-1890 թվականներին Տփղիսում լույս տեսած գրքերը՝ նախատեսված հայկական կրթարանների աշակերտ-աշակերտուհիների համար, ինչպես նաև ցեղասպանների ձեռքով Կարսում զոհված Պետրոս Քոթանջյանի 4-րդ դասարանի անձնական դասագիրքը: Կազմին՝ 2015:

Սոյն գրքում ներկայացված են աշխարհի ստեղծման, կյանքի սկզբնավորման այն վաղնջական պատկերացումները, որ ձևավորվել են Մերձավոր Արևելքում և Առաջավոր Ասիայում, այնուհետև դարձել կրոնական ըմբռնումների ու համաշխարհային կրոնների սկզբնանյութը: Հնօրյա ավանդապատումներն ու մեկնողական նյութերը հիմնականում վերաշարադրված են արդի արևելահայերեն, ինչը նպաստում է կրոնի պատմության ընկալմանը, նոր սերնդի կրոնաբարոյական դաստիարակությանը:


Աստվածաշնչյան պատմություններ

28(09)(NLA)